Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը մայիսի 21-ին պաշտոնական այցով կժամանի Հայաստան։ Նույն օրը ՀՀ ԱԳՆ-ում տեղի կունենա Ռուսաստանի և Հայաստանի արտգործնախարարների համատեղ մամուլի ասուլիսը։               
 

Հովիկ Աբրահամյանը նեղացած էր, Գագիկ Բեգլարյանը՝ ոչ

Հովիկ Աբրահամյանը նեղացած էր, Գագիկ Բեգլարյանը՝ ոչ
26.11.2016 | 19:26

ՀՀԿ գործադիր մարմնի անդամների ընտրության ժամանակ Սերժ Սարգսյանը մոռացավ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի թեկնածությունը ևս քվեարկության դնել, սակայն սխալն ուղղեց ու առանձին քվեարկություն կազմակերպեց և կատակով ասաց. «Վիգեն, տեսար, ավելի լավ ստացվեց, քեզ համար առանձին քվեարկեցինք»։


Համագումարի ավարտից հետ նորաթուխ ՀՀԿ-ականը լրագրողներին պարզաբանում ներկայացրեց, թե ինչու կուսակցական դարձավ։ «Նախարարի պաշտոնը քաղաքական պաշտոն է և անտրամաբանական կլիներ չհստակեցնել իր հարաբերությունը ՀՀԿ-ի հետ: Շատ ավելի կարևոր հանգամանք է սահմանադրական բարեփոխումների արդյունքում ձևավորվող նոր քաղաքական մշակույթը, որին ես որոշեցի այդպես առաջ գնալ և կուսակցական պատկանելությամբ ընդգծել դրա կարևորությունը»,- ասաց նախարարը:


Ի դեպ, ՀՀԿ համագումարին ներկա էին կուսակցությունից խռոված-նեղացածները։ Հովիկ Աբրահամյանն ընդհանրապես չերևաց մարդկանց աչքին, ասացին, որ նա հետնամուտքով է եկել ու գնացել, չի ցանկացել լրագրողների հետ շփվել։ Գագիկ Բեգլարյանը, ի տարբերություն Աբրահամյանի, բավականին աշխույժ աջուձախ էր անում և դահլիճ մտավ նախագահի «պատվիրակության» հետ։ Ավելի վաղ էլ լրագրողներին վստահեցրեց. «Նեղանալը տղամարդու համար չէ: Ձեզնից էլ եթե ինչ-որ տղամարդ կնեղանա, նրան ընդհանրապես չընդունեք»։ Նա չի կարծում, որ իշխանություններն իրենից ազատվել են։ «Երբ մարդիկ աշխատանքից դուրս են գալիս, դա չի նշանակում, որ նրանցից ազատվում են: Փոխարինվում են մարդիկ, նրանց աշխատանքներին մենք բոլորս ոգևորված կհետևենք, թող հաջողության հասնեն»,- հայտարարեց Բեգլարյանը՝ հավելելով, որ այս փուլում հանգստանում է տանը՝ թոռնիկների հետ:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1030

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ